Հարգել են մեկ րոպե լռությամբ

19/03/2011

Երեկ Ճապոնիան 1 րոպե լռությամբ նշել է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Մարտի 11-ին, ժամը 14:46-ին տեղի ունեցած 9.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը եւ դրան հաջորդած ցունամիի արդյունքում ավելի քան 16,600 մարդ համարվում է զոհված կամ անհետ կորած: Պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 6,500 է: Անցած շաբաթվա երկրաշարժն ու ցունամին նաեւ մեծապես վնասել են Տոկիոյից 250 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Ֆուկուշիմա ատոմակայանի 6 ռեակտորներից 4-ը: Այստեղ ռադիացիոն արտահոսքի վտանգ է ստեղծվել: