Կառավարության երեկվա նիստում փոփոխություն է կատարվել ավելի վաղ ընդունած որոշման մեջ եւ մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց տրամադրվող բյուջետային վարկի գումարը հասցվել է 1 մլրդ դրամի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն` արձանագրելով այս փաստը, նշել է, որ թեեւ շատերը վարկ տրամադրելու կառավարության որոշումը արդյունավետ չէին համարում, վարկային լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարց է առաջացել: «Մեկ ավտոմեքենայի համար միջին հաշվով պահանջվում է 400-500 հազար դրամ: Բոլոր հիմքերը կան ասելու, որ քաղաքացիներն իրենց վարկային պարտավորությունները կմարեն ժամանակին եւ ամբողջ ծավալով»,- ասել է նա: