Կոչ է արել

19/03/2011

ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսը երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությանը, նրանց կողմից արված առաջարկություններին եւ կոչերին, մասնավորապես` շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչին: Նա կոչ է արել Հայաստանին` «որպես բարի կամքի արտահայտություն` միակողմանիորեն հեռացնել դիպուկահարներին շփման գծից»: