BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում նշվել է, որ Վրաստանն իր աշխարհագրական դիրքից ելնելով դառնում է թմրադեղերի տարանցիկ ուղու մի մաս: Զեկույցի համաձայն, թմրադեղերի տեղափոխման հիմնական ուղիներից մեկը գնում է Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Եվրոպա եւ Ռուսաստան, մյուս ճանապարհն անցնում է Վրաստան-Թուրքիա-Հունաստան եւ Արեւմտյան Եվրոպա: Չնայած այն բանին, որ վրացական իշխանությունները թմրանյութերի դեմ պայքարը հայտարարել են իրենց գերակա ուղղություններից մեկը, փաստաթղթում նշվում է, որ գործակալությունների միջեւ կոորդինացիայի բացակայությունը եւ մանրամասն ծրագրի բացակայությունը թույլ չի տալիս հասնել այդ նպատակին: Թբիլիսիում համարում են, որ տարածաշրջանի անվտանգության ու անլեգալ տարանցիկ առեւտրի հիմնական վտանգը Աբխազիան եւ Հարավային Օսիան են: