«Bloomberg» գործակալության տվյալներով, ճապոնական «Nissan» ընկերությունը բանակցություններ է վարում ռուսական «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսը գնելու վերաբերյալ: Եթե նման գործարք տեղի ունենա, ապա «Renault-Nissan» դաշինքը կտիրի Վոլգայի ավտոգործարանի բաժնետոմսերի հսկիչ փաթեթին: Նշենք, որ դեռ 2008թ. «Renault»-ը 1 միլիարդ դոլարով գնեց «ԱվտոՎԱԶ»-ի 25 տոկոսը: Եվ այժմ էլ «Renault»-ի ղեկավար Կառլոս Գոնը հայտարարում էր, որ «Renault-Nissan» դաշինքը կարող է վերցնել հսկիչ փաթեթը: