ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի պնդումները հայ դիպուկահարի կողմից 9-ամյա երեխայի սպանության մասին «բացարձակ զրպարտանք են», քանի որ քաղաքացիական բնակչության, հատկապես երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում «հայ զինվորի բարոյական կերպարի մեջ»: «Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետեւ նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է»,- ասել է Ս. Սարգսյանը: