Միավորված եւ միասին

17/03/2011

«Այս հարցն ինքնին սխալ ենթադրություն է պարունակում, որովհետեւ բոլորի հետ փորձել ենք, փորձում ենք եւ փորձելու ենք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով այն հարցին, թե իրենք ինչու չեն միանում արդեն միավորված արտախորհրդարանական ընդդիմությանը` ՀԱԿ-ին: Ր.Հովհաննիսյանն ու «Ժառանգության» այլ անդամներ հաճախ են բարձրաձայնում, որ արդյունքի հասնելու համար ընդդիմությունը պետք է միավորվի: «Եվ իսկապես ինձ մեծ ուժ ու լավատեսություն է հաղորդում քաղաքացիական այսօրվա շարժն Ազատության հրապարակում, նաեւ քաղաքական ամենատարբեր ուժերի ներկայացուցիչների ներկայությունը, որ հասկացել են, որ մեզանից բարձր շատ կարեւոր խնդիր կա պետության առաջ, որը պետք է լուծենք ոչ միայն միավորված, այլ միասին»,- ավելացրել է նա: