Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթում` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանն ու Ռուսաստանի դերին, ասել է, թե հակամարտության կարգավորումը որոշակի դեր է խաղում Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների մարտի 5-ին կայացած հանդիպմանը, Էրդողանը նշել է, թե Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը «շատ կարեւոր է»: