Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ բավարարված է սահմանադրական փոփոխությունների «այո» քարոզարշավի ընթացքից: Միեւնույն ժամանակ` նա նաեւ նկատել է, որ դեռեւս գոյություն ունի բնակչության իրազեկման խնդիր, որի լուծման նպատակով մեծ տպաքանակով տպագրվում է սահմանադրական առաջարկվող փոփոխությունների փաթեթը: «Մենք փորձում ենք իրազեկել յուրաքանչյուր ընտանիքին, որպեսզի բնակչությունը հետեւություններ անի ոչ միայն մեկնաբանությունների հիման վրա, այլեւ ինքն անձամբ ծանոթ լինի դրանց»,- հայտարարել է Ռ. Քոչարյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ վերջինս նաեւ համոզմունք է հայտնել, որ դրանք լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: