Հայաստանի 2006թ. պետբյուջեի եկամտային մասի ավելացումը քիչ հավանական է: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով՝ եթե բյուջեի վերջնական տարբերակում հաշվի առնվեն պատգամավորների առաջարկները, ապա դա տեղի կունենա բյուջետային միջոցների վերաբաշխման արդյունքում, ոչ թե եկամուտների ավելացման շնորհիվ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ կառավարությունը պատգամավորներից 408 առաջարկ է ստացել բյուջեի ծախսերի մասով 10 մլրդ 800 մլն դրամի չափով: 2006-ի բյուջեով ծախսերը նախատեսված են 451,9 մլրդ, իսկ եկամուտները՝ 382 մլրդ դրամ: