Նորից մերժել են

15/03/2011

Երեւանի քաղաքապետարանը երեկ դարձյալ մերժել է մարտի 30-ին եւ 31-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ հերթական հայտը` պատճառաբանությամբ, թե այդ օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ: Առաջարկվել է հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկումների մեջ նշված օրը եւ ժամին, իսկ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն: