ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հաջորդ շաբաթ այցելելու է Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան: Նա Բաքվում լինելու է մարտի 13-14-ը, Թբիլիսիում` մարտի 15-16-ը, իսկ Երեւանում` մարտի 17-18-ը: Նախատեսված են Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, Վրաստանի վարչապետի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Լիտվան բազմիցս հայտարարել է, որ սառեցված հակամարտությունների լուծումն իր գլխավոր առաջնահերթություններից է լինելու 2011թ. ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում: