Ամենամեծ խոչընդոտը

10/03/2011

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում մարտի 8-ին կայացած համաժողովում հայտարարել է, թե ԼՂՀ բանակցային գործընթացում ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է եւ վարած արմատական ու ռազմատենչ հակահայկական քաղաքականությունը: Ըստ նրա` «խոսք լինել չի կարող Արցախի անկախության ու անվտանգության նույնիսկ աննշան թուլացման մասին, որոնք մեր ժողովրդի համար անսակարկելի բացառիկ արժեքներ են»: Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին` Բ. Սահակյանն ասել է, որ Արցախի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական ու բարոյական տեսանկյուններից: