ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը երեկ հերքել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ հայկական զինված ուժերի կրակից մարտի 8-ին զոհվել է ադրբեջանցի երեխա: «ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ: Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձ` փրկել սեփական երկրի դեմքը, որն ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո: Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ նման էժան քայլերը ոչ միայն համոզիչ չեն միջազգային հանրության համար, այլեւ ամոթալի են, քանի որ այս դեպքում շահարկվում է անչափահաս երեխայի կյանքը կամ հորինվում է ողբերգական զոհի չհաջողված կերպար»,- ասել է Դ. Կարապետյանը: