«McDonald’s»-ն այլեւս ամենախոշոր ցանցը չէ

10/03/2011

Արագ սննդի «Subway» ցանցն իր ռեստորանների քանակով շրջանցել է իր գլխավոր մրցակից «McDonald’s»-ին եւ դարձել ռեստորանների ամենամեծ ցանցն աշխարհում: «The Wall Street Journal»-ի փոխանցմամբ` «Subway»-ն ամբողջ աշխարհում 2010թ. վերջին ուներ 33.749 առեւտրի կենտրոն, իսկ «McDonald’s»-ը՝ 32.737: Ռեստորանների քանակով «Subway»-ը «McDonald’s»-ին շրջանցել էր դեռ 10 տարի առաջ: «Subway»-ն իր առաջին ռեստորանը ԱՄՆ սահմաններից դուրս բացել է 1984թ.: 27 տարի առաջ ցանցը վաճառքը սկսել է Բահրեյնում: «Subway»-ի տարեկան հասույթը 4,7 մլրդ դոլար է: ԱՄՆ-ում «Subway»-ը տարեկան վաճառում է 10,5 մլրդ դոլարի սենդվիչներ: «McDonald’s»-ն, այնուամենայնիվ, պնդում է, որ շարունակում է մնալ համաշխարհային առաջատար՝ հաշվի առնելով ոչ թե ռեստորանների քանակը, այլ հասույթը: