Գեներալը մերժել է

05/03/2011

Վերջին օրերին իշխանական շրջանակներում քննարկվող խոսակցությունների համաձայն, իշխանությունները վերջապես ցանկանում են պաշտոնից հեռացնել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին, սակայն հարմար փոխարինող չեն գտնում: Վերջին շրջանում այս պաշտոնի համար շրջանառվել են մի քանի անուններ, ընդհուպ՝ մինչեւ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի անունը: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետի պաշտոնն առաջարկվել է նաեւ գեներալ Լեւոն Երանոսյանին, վերջինս, սակայն, մերժել է` գերադասելով մնալ ՊՆ համակարգում: