Դեմ է ուժի կիրառմանը

05/03/2011

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան դատապարտել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը: «Իմ կարծիքով՝ նման բաներ չպետք է տեղի ունենան»,- ասել է Գերչեւան: Նաեւ նշել է, որ թեեւ միջադեպի մանրամասներին ծանոթ չէ, սակայն կտրականապես դեմ է իրենց իրավունքներն իրացնող քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելուն. «Որքան ես տեղյակ եմ՝ վարչապետը հանձնարարել է, որ պատշաճ կերպով քննվի այդ դեպքը: Որպես ՄԱԿ-ի մշտական համակարգող, ես կարող եմ ասել, որ ՄԱԿ-ը դատապարտում է քաղաքացիների նկատմամբ ցանկացած բռնության կիրառում: Միաժամանակ, նմանատիպ միջադեպերը մեկնաբանելիս կարելի է լսել վեճի երկու կողմերի կարծիքներն ու տեսակետները»: Միաժամանակ նա հայտարարել է. «Թե՛ երկրի իշխանությունները, թե՛ քաղաքապետարանն աչք չեն փակում այս խնդրի վրա, այլ առաջարկում են այլընտրանքային լուծումներ»: