Աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկն արժանացել է Գրահրատարակիչների գերմանական ընկերակցության 2005թ. Խաղաղության մրցանակին: Հիշեցնենք, որ շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Օ. Փամուկն ասել էր, որ Թուրքիայում սպանվել է 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ, ինչից հետո Թուրքիայում նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: «Կարծում եմ, որ ցանկացած ոք, ով ապրում է Թուրքիայում, բաց կերպով պետք է կարողանա քննարկել այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ Օսմանյան Կայսրությունում»,- Ֆրանկֆուրտում մրցանակը ստանալիս ասել է Փամուկը: Թուրքական պետության վարկին վնաս հասցնելու մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործը Փամուկը բնութագրում է որպես հավելյալ խոչընդոտ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին: «Ես վերահաստատում եմ այն ամենն, ինչ ասել եմ: Ավելին՝ ես վերահաստատում եմ իմ տեսակետները բարձրաձայնելու իրավունքը»,- հայտարարել է նա: