ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրած խորհրդակցության ժամանակ ասել է, թե Սեւանա լճի խնդիրների լուծման տեմպերը դեռեւս բավարար չեն: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների եւ ՀՀ նախագահի հանձնարարականների շրջանակում 2010թ. իրականացված աշխատանքներն ու 2011թ. ծրագրերը: Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանն իր հերթին նշել է, որ կատարված աշխատանքը եւ որոշակի առաջընթացը, մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաեւ Սեւան այցելող ցանկացած մարդու համար:
Ս. Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել հանձնաժողովին եւ նրա նախագահին, փոխվարչապետին, Բնապահպանության, Տրանսպորտի եւ կապի նախարարներին, Գեղարքունիքի մարզպետին եւ Կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի նախագահին: