Երեկ ժամը 20:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում, 4-րդ գյուղ, 4-րդ փողոց, 26 տան ավտոտնակում կախվել է Ոստիկանության պետական պահպանության միավորման ոստիկան, շարքային 33-ամյա Վոլոդյա Սարգսյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, հարեւանները պատմել են, որ մի քանի ամիս առաջ Վ. Սարգսյանը հեռացել է Ոստիկանության համակարգից, նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում ինչ-որ գործ է քննվում: Այդ գործի շրջանակում քննիչը նրա հանդեպ կիրառել է չբացակայելու ստորագրություն: Ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում: