Թույլ չեն տվել

03/03/2011

Երեկ «Սարդարապատ» շարժումը տարածել է հայտարարություն, որում տեղեկացնում է, որ մարտի 1-ին ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի անդամները հնարավորություն չեն տվել շարժման ներկայացուցիչներին ելույթ ունենալ. «Փետրվարի 28-ին «Ժողովրդական շարժման» կողմից կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ ասել էր, որ մարտի 1-ին, ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժումը եւս խոսք ունի ժողովրդին ասելու: Ցավոք այդ խոսքը չասվեց, քանի որ ՀԱԿ-ի ղեկավարությունը նպատակահարմար չգտավ «Սարդարապատի» ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռելու»,- նշված է հայտարարության մեջ, որին կից ներկայացվել է նաեւ այդ չհնչած ելույթի տեքստը: