Կանադան պատրաստվում է ուղղաթիռով եւ 200-հոգանոց զինվորական անձնակազմով համալրված պարեկային ռազմանավ մոտեցնել Լիբիայի ափերին: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի խոսքով` ռազմանավն օգնելու է Լիբիայից տարհանել օտարերկրացիներին: Կանադայի պաշտպանության նախարարն էլ չի բացառել, որ ռազմանավը կարող է օգտագործվել նաեւ Լիբիայի դեմ պատժամիջոցների իրականացման նպատակներով։