«Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի անկայունությունը կարող է հանգեցնել իրավիճակի սրման Կենտրոնական Ասիայում, նաեւ ՌԴ հյուսիսկովկասյան տարածաշրջանում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Որքան անկայուն լինի իրավիճակը Մերձավոր Արեւելքում, այնքան սպառնալիքներ կլինեն, որ անցանկալի արժեքներ ունեցող մարդիկ մեզ համար բարդություններ կհարուցեն»,- ասել է նա` խոստովանելով, որ մերձավորարեւելյան ճգնաժամը խնդիրների աղբյուր է լինելու ռուսական անվտանգության համար: «Այդ ալիքը երբեք չի դադարել, դա ուղղակի երբեմն լինում է թույլ հոսքով,- ասել է Լավրովը` ավելացնելով,- Անկախ նրանից, թե ով է գալու իշխանության այդ երկրներում, եթե անգամ ծայրահեղ արմատականներ չլինեն, այդուհանդերձ, կայունությունը կխախտվի, եւ, այսպես կոչված, «բրոունյան շարժում» է լինելու, որում արմատականների համար հեշտ կլինի քայլեր անել»: