Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փետրվարի 26-ի հրամանով Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը եւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Վարազդատ Ադամյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Նշենք, որ երեկ Արաբկիր վարչական շրջանի Բանջարանոցային թաղամասի իր առանձնատանը վաղ առավոտյան հայտնաբերվել է Հովհաննես Թամամյանի հոր` 1930 թվականին ծնված Ղուկաս Թամամյանի դիակը: Ըստ նախնական վարկածի` Ղ. Թամամյանը դիմել է ինքնասպանության, ինչը երեկ հաստատել են ՀՀ ոստիկանության Լրատվական վարչությունում: