Թալանել են գրասենյակը

01/03/2011

Փետրվարի լույս 27-ի գիշերը անհայտ անձը (անձինք) մուտք են գործել ք. Երեւան, Նալբանդյան 7 թիվ 2 հասցեում գտնվող Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակ եւ կատարել գողություն: Կազմակերպությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995թ. Երեւանում: ՀԵԻԱ-ի հիմնական գործունեությունն ուղղված է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը, բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Ներկայում ՀԵԻԱ-ն գործարկում է 9 հակակոռուպցիոն կենտրոններ՝ Երեւանում եւ ՀՀ մարզերում: