«Վրաստանը պետք է որքան հնարավոր է շուտ նորմալացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վրացական «Ասավալ Դասավալի» թերթին տված հարցազրույցում: «Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը Վրաստանի կենսական շահերից է բխում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական»,- ասել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ իր խոսքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին մտադիր չէ թշնամանալ Ռուսաստանի հետ, եւ բարիդրացիական հարաբերությունները վաղ թե ուշ վերականգնվելու են: Սահակաշվիլին շեշտել էր, որ հարաբերությունների դադարեցման նախաձեռնողը եղել է Ռուսաստանը: