Օմանում եւս

01/03/2011

Առնվազն 2 մարդ է սպանվել Օմանում` երկրի մայրաքաղաք Մուսկաթից 200 կիլոմետր հյուսիս-արեւմուտք գտնվող Սոհար քաղաքի կենտրոնական հրապարակում հակակառավարական եւ անվտանգության ուժերի միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Օմանի սուլթանությունում, որը 1970 թվականից ղեկավարում է սուլթան Քաբուս Բին Սայիդ Ալ-Սայիդը, արդեն երկրորդ օրն է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները քաղաքական բարեփոխումներ են պահանջում: