Այսօրվանից ուժի մեջ է մտնում Վրաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: «Մենք վաղուց սպասել ենք այս համաձայնագրի` ուժի մեջ մտնելուն, քանի որ այն մի կողմից՝ մեզ համար հանդիսանում է միակողմանի քաղաքական հայտարարություն այն մասին, որ ԵՄ-ն հավատարիմ է Վրաստանի նկատմամբ իր վարած քաղաքականությանը, եւ մեր միջեւ երկկողմ հարաբերությունների առաջընթացը կշարունակվի նաեւ հետագայում,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն` ավելացնելով,- Մյուս կողմից` մեր քաղաքացիներն անմիջականորեն իրենց մաշկի վրա կզգան վիզային ռիժիմի պարզեցումը, եւ հույս ունեմ, որ այս հարցը լրացուցիչ խնդիրներ չի առաջացնի»: Նշենք, որ Վրաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը հաստատվել էր 2010-ի դեկտեմբերի 14-ին գումարված Եվրախորհրդարանի լիագումար նիստում: