«Շրջադարձ» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել, ի հարգանս եւ ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի, մասնակցել մարտի 1-ին Հայ Ազգային կոնգրեսի կողմից անցկացվող հանրահավաքին»,- այդ մասին երեկ հայտարարել են նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցությունից` նշելով, որ կուսակցությունը կոչ է արել իր անդամներին մասնակցել վերը նշված հանրահավաքին: Հիշեցնենք, որ անցած ամիս ստեղծված այդ կուսակցության հիմնադիրը ՀՀԿ նախկին անդամ է, եւ այս կուսակցությունը համարվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում օգտագործելու նպատակով փորձարկվող իշխանական հերթական նախագծերից մեկը: