Ֆռֆռում է

01/03/2011

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Վիեննա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Ավստրիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ըստ որի` Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ եւ ելույթ կունենա ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նիստում: Մարտի 3-ին էլ Նալբանդյանը Բրատիսլավայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: