«Լուրջ բանավեճ կա արդեն ամերիկյան հասարակությունում, թե ինչքանով է կարեւոր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կայացումը նման երկրներում: Եվ, որ ժամանակն է հռետորաբանությունից անցնել մարդու իրավունքների համար կոնկրետ աջակցության: Եվ աֆրիկյան երկրների այս ամբողջ ալիքը դեռ տարածվելու է ողջ Մեծ ու Միջին Արեւելքով: Շատ փոփոխություններ են լինում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքերով՝ տարածաշրջան այցելած ԱՄՆ փոխպետքարտուղարներին ու ՌԴ փոխարտգործնախարարին նաեւ այս հարցն է հետաքրքրել: Իսկ աֆրիկյան երկրների հեղափոխական ալիքը կհասնի՞ Հայաստան: «Հայաստանի ժողովուրդն է դա որոշում: Եթե ժողովուրդը հանդուրժում է այս իշխանություններին, ուրեմն այդ ալիքն այստեղ չի հասնի»: