Գործ են հարուցել

26/02/2011

Հայաստանի զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինդատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի դեմ քրեական գործ է հարուցվել` առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ (Քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով): Այդ մասին հայտնել են Դատախազության մամուլի ծառայությունից, ըստ որի՝ քրգործը հարուցվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի ցուցումով: Դատախազի տեղակալը քաղաքացի Մ.-ից կաշառք է պահանջել, վերջինիս` ժամկետային զինծառայության մեջ գտնվող որդուն գողություն կատարելու համար ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: