Գալու է մարտին

26/02/2011

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հերթական անգամ հայտարարել է, որ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատացման առնչությամբ: Այդ մասին նա ասել է Վիեննայում` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ: Նա խորհրդարանականների աջակցությունն է խնդրել «ձգձգված հակամարտությունների մասով շոշափելի առաջադիմության հասնելու համար»: «Ես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատացման հնարավորությունից: Շփման գծում զոհերի թիվն ավելանում է: Մենք հակամարտող կողմերին եւ ԵԱՀԿ մյուս անդամ երկրներին հրավիրում ենք վստահության եւ ԵԱՀԿ մոնիտորինգի գործունեության հարցերի քննարկման` մանավանդ շփման գծում աճող լարվածության ֆոնին: Իբրեւ կառույցի նախագահ` ես մարտի կեսերին կայցելեմ Հարավային Կովկաս»,- ասել է նա: