Մանկական «Facebook»

26/02/2011

Ամերիկյան «Walt Disney» ընկերությունը 10 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանց է գնել: Երեխաների համար նախատեսված «Togetherville» սոցիալական ցանցը ստեղծվել է «Facebook» ցանցի հիման վրա: Այն ծնողներին հնարավորություն է տալիս վերահսկել իրենց երեխաների գրառումները եւ կապ հաստատել «Togetherville»-ի մասնակից մյուս երեխաների ծնողների հետ: Նոր սոցիալական ցանցի հիմնադիրը հնդկական ծագում ունեցող գործարար Մենդիպ Սինգհ Դիլոնն է: Նա չի հայտնել «Disney»-ի հետ գործարքի արժեքը, սակայն ընկերությունն անվանել է «աշխարհում ամենահիանալի ընտանեկան բրենդերից մեկը»: Նշենք, որ «Togetherville» ցանցը թողարկվել է դեռ անցյալ տարի: Ըստ Դիլոնի, այն երեխաների համար հանդիսանում է սովորելու, խաղալու եւ ընկերների հետ շփվելու անվտանգ միջոց` իրենց ծնողների օրինակով, ովքեր օգտվում են «Facebook» եւ այլ սոցիալական ցանցերից: