Միացել է ՀՅԴ-ին

26/02/2011

«Ժառանգություն» շորհրդարանական խմբակցությունը միացել է Հայաստանում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերեբերյալ ՀԴՅ խմբակցության նախաձեռնությանը: «Ցանկացած դեպքում, եթե իմ գործընկերներից մի խումբ տեսնում է, որ խնդիր կա, եւ այդ խնդիրը կարիք ունի խորհրդարանական աշխատանքի, ապա ես միշտ կողմ եմ ցանկացած խնդիր քննարկելու»,- այդ կապակցությամբ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ: