Կոալիցիոն քեֆ

24/02/2011

Այսօր երեկոյան կոալիցիոն երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, խնջույք են կազմակերպելու «Օջախ» ռեստորանում: Առիթը` կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումն է, որը տեղի ունեցավ անցած շաբաթ: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նախ հերքել է, թե դա խնջույք է, ասելով, որ երեկոյան կայանալու է «կոալիցիոն հանդիպում»: Իսկ մեր թղթակցի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ որեւէ պաշտոնական վայրի փոխարեն՝ «կոալիցիոն հանդիպումը» կայանալու է «Օջախում», Թադեւոսյանը պատասխանել է. «Նաեւ խնջույք է լինելու»: Նա տեղեկացրել է, որ հրավիրված են կուսակցությունների խորհուրդների անդամները` պատգամավորներ, նախարարներ, ՏԻ մարմինների ղեկավարներ եւ այլք: Մոտ 500 պաշտոնյա: Իսկ ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդվարդ Շարմազանովն էլ ասել է, թե այդ խնջույքը ապացուցում է «կոալիցիոն ուժերի միասնականությունը»: