«Եթե կոալիցիայի նախագահը լինում է Սերժ Սարգսյանը, դուք բնական չե՞ք համարում, որ նա նայի նաեւ կոալիցիոն մյուս կուսակցությունների նախընտրական ցուցակները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց նախընտրական ցուցակները պետք է համաձայնեցնեն Ս.Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարել էր, թե «ՀՀԿ-ն անուն առ անուն իր հետ համաձայնեցրել է նախընտրական ցուցակները»: «Եվ չի բացառվում, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն ուժերը մասնակցեն առանձին-առանձին: Կարծում եմ, որ դա նորմալ երեւույթ է: Ռ. Քոչարյանի` ցուցակներ նայելն էլ նորմալ երեւույթ էր: Այ, ընդդիմության ցուցակները չի կարող նայել»,- ավելացրել է նա: