Չի վստահում

24/02/2011

Մեր տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը ներքին կարգով ՀՀԿ Երեւանի պատասխանատու է նշանակել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նախկինում այդ պարտականությունը կատարում էր նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Որոշ տեղեկություններով, այդ ոլորտը ցանկացել է համակարգել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նախկինում համակարգում էր ՀՀԿ մարզային կառույցների գործունեությունը: Ներկայումս դրանով զբաղվում է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, անցած տարվա լարվածության արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանն այլեւս չի վստահում Հ.Աբրահամյանին, այդ պատճառով էլ ընտրություններից առաջ Երեւանում ՀՀԿ կառույցների համակարգման գործը նրան չի վստահվել: