Դատի են տվել

24/02/2011

Այսօր` փետրվարի 24-ին, Վարչական դատարանում տեղի է ունենալու ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի վերաբերյալ առաջին նիստը: Հայցն ուղղված է Ողջի գետի աղտոտման հարցում Բնապահպանության նախարարության անգործության դեմ: Բնապահպանների տեղեկացմամբ` Ողջի գետն աղտոտված է ոչ միայն կոյուղաջրերով, այլեւ հանքարդյունաբերության թափոններով, մաքրման սարքավորումները չեն աշխատում: