Գողացել են տորթը

24/02/2011

Ամերիկյան սկանդալային դերասանուհի, հայտնի «Hilton» հյուրանոցային ցանցերի ժառանգորդուհի Փերիս Հիլթոնը, պարզվում է` իր ծննդյան օրը մեծ հիասթափություն է ապրել` իմանալով, որ ծննդյան հսկա կարմիր տորթը գողացել են: Փ. Հիլթոնն իր ծննդյան օրվա առաջին կեսին հրավիրել էր նաեւ լրագրողներին` տեսախցիկների առաջ ներկայացնելով իրեն եւ իր ընկերոջը` գործարար Սու Ուեյթսին: Ըստ «Fashiontime»-ի` գեղեցկուհին ծննդյան 30-ամյակին նվիրված երեկոն անցկացրել է Հոլիվուդի իր առաձնատներից մեկում` հրավիրելով մոտ 300 հյուրերի: Փ. Հիլթոնը շքեղ երեկոն կազմակերպել էր 20-ականների ոճով, իսկ ինքը ներկայացել էր կարմիր զգեստով: Մեծ է եղել շիկահեր գեղեցկուհու հիասթափությունը, երբ իմացել է, որ անհետացել է իր ծննդյան հսկա կարմիր տորթը, որի գինը կազմում էր 3200 դոլար: