«Թշնամի-նվերների» ցուցակը

24/02/2011

Դեզոդորանտի օր. այսպես են անվանել տղամարդիկ փետրվարի 23-ի տոնը: «Վեստեյ FM»-ի թղթակիցը կազմել է ամենաանհեթեթ եւ ամենացանկալի նվերների ցուցակը, որոնք մատուցվում են փետրվարի 23-ին: Այդ օրը կատակով անվանում են «տղամարդու դեզոդորանտի օր», իսկ մարտի 8-ը` «տղամարդու դեզոդորանտի համար վրեժի օր»: Եվ ուրեմն, որպեսզի տղամարդիկ հետագայում «չարդարանան», չարժե նրանց նվիրել լոգանքի համար նախատեսված հեղուկ, սափրվելու համար նախատեսված փրփուր, լոսյոն կամ շամպուն: «Նվերներ` ձեւի համար» դասակարգում ներառված են նաեւ ալկոհոլային խմիչքները, նկարների համար նախատեսված շրջանակներն ու գրիչները: Եթե դուք տղամարդու կինը չեք, այլ նրա կոլեգան կամ ընկերուհին, ապա նրան պարֆյում, գոտի կամ դիզայներական վերնաշապիկ նվիրելը եւս ճիշտ չէ: Նման իրեր ընտրում է կամ կինը, կամ էլ անձամբ ամուսինը` ապավինելով սեփական ճաշակին: «Ամենաչար թշնամին» փողկապն է: Փողկապները, որոնք որպես նվեր են մատուցվում փետրվարի 23-ին, հերթապահ նվերներ են, որոնք ոչ ոք չի կրում: Նման նվերը ցույց է տալիս, որ դուք տղամարդուն բացարձակապես ֆորմալ կերպով եք վերաբերվում: Կախազարդեր, ճարմանդներ, կրակայրիչներ կամ պարանոցի թաշկինակներ նվիրելով դուք ոչ մեկին չեք զարմացնի: Ֆիտնես-քարտ, գանտելներ նվիրելը կհուշի, որ դուք ակնարկում եք, որ հարկավոր է արտաքինը կարգի բերել: Տղամարդկանց ցանկալի նվերներից են, որքան էլ տարօրինակ հնչի, գրքերի հազվագյուտ հրատարակությունները, սիրելի ֆիլմերի ընտրանին: Լավ նվերը սիրելի խմբի համերգի կամ սիրելի ֆուտբոլային թիմի տոմսն է: Իսկ ամենացանկալի նվերը տղամարդը համարում է մոմերի ներքո ռոմանտիկ երեկոն: Այսպիսի շնորհավորանքից հետո կինը կարող է լիահույս լինել, որ մարտի 8-ին կստանա ավելին, քան յասամանի հոտով դեզոդորանտը: