Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն անդրադառնալով երկրի ներքին զարգացումներին՝ կանխատեսել է թունիսյան կամ եգիպտական սցենարի իրագործման հավանականություն: Նա ասել է, որ երկրում անընդհատ աճում է դժգոհների քանակը եւ արդեն մոտեցել է «վտանգավոր սահմանի»: «Չի բացառվում, որ հեղափոխական ալիքը հասնի նաեւ Վրաստան: Մենք դեռ նորմալ երկիր չենք, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ ոչ մի նորմալ երկիր թշնամական հարաբերություններ չի ստեղծում իր հարեւանների հետ»,- ասել է Շեւարդնաձեն` ավելացնելով, որ Վրաստանի կայունության հիմնական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ «սոված ու անտուն մարդիկ»: