Պահանջում են նախագահին

22/02/2011

Թունիսի ժամանակավոր կառավարությունը երկրի նախկին նախագահ Զին Աբիդին Բեն Ալիին էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով դիմել է Սաուդյան Արաբիային: Հիշեցնենք, որ Թունիսում նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների արդյունքում նախագահ Բեն Ալին հունվարի 14-ին փախուստի դիմեց երկրից` ապաստան գտնելով Սաուդյան Արաբիայում:

Թունիսի ժամանակավոր կառավարությունը նաեւ խնդրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին` տեղեկատվություն տրամադրել Բեն Ալիի առողջական վիճակի մասին, քանի որ ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կոմայի մեջ է: