Էլի փակ

22/02/2011

Երեկ ժամը 13-ի դրությամբ Հայաստանի Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում եղել են փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկագրի համաձայն, Արագածոտնի մարզում փակ են եղել Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները` բացի Վարդենուտ, Ծաղկաշեն, Արագած, Արա, Շենավան գյուղերից, Տավուշի մարզում` Բերդ – Ճամբարակ ճանապարհը, Գեղարքունիքի մարզում` Մադինա, Վերին Գետաշեն, Շիրակի մարզում` Ձորաշեն, Աղվորի, Սարգյուղ համայնքների ճանապարհները: Վայոց Ձորում ավտոճանապարհը դժվարանցանելի է եղել Սելիմում, Տավուշի մարզում` Սեմյոնովկա, Շիրակի մարզում` Սալուտ, Մուսայելյան, Հարթաշեն, Ջաջուռ համայնքներում:

Բոլոր մարզերում` բացի Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերից, ճանապարհները մաքրելու համար աշխատել է ընդհանուր առմամբ ավելի քան 100 միավոր տեխնիկա: