Մերձդնեստրում լրտեսության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի ներման հարցով կարելի է դիմել 2017 թվականից ոչ շուտ: Այդ մասին ասված է չճանաչված հանրապետության նախագահի աշխատակազմից ի պատասխան Վարդանյանի հարազատների դիմումի ստացված նամակում: Մերձդնեստրի նախագահի աշխատակազմի ղեկավարը նամակում գրել է, որ համաձայն մի շարք օրենսդրական ակտերի` «ծանր եւ առավել ծանր հանցագործությունների համար դատապարտվածների ներման միջնորդությունները քննարկվում են նրանց կողմից պատժի ոչ պակաս, քան 1/2-ը կրելուց հետո»: