Կարիք չկա

22/02/2011

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր բանակցությունների կարիք չկա` անկախ ձեւաչափից»,- երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ռուսաստանի միջնորդությամբ հայ-թուրքական բանակցությունների մասին թուրքական եւ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների հրապարակած լուրերը: «Կան ստորագրված արձանագրություններ, որոնք պետք է վավերացնել եւ իրականացնել առանց նախապայմանների: Սա է միջազգային հանրության եւ Հայաստանի դիրքորոշումը»,- նշել է Բալայանը: