Այս ձմռանը Երեւանում ձյուն այլեւս չի սպասվում: Այդ մասին երեկ տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետի» հիդրոօդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Չնայած, ինչքան էլ ձյան չենք սպասում, բայց բացառել նույնպես չի կարելի: Մինչեւ ապրիլի 24-ն էլ հնարավոր է ձյուն լինի»,- ասել է նա: Նշենք, որ երեկ հանրապետության լեռնային եւ նախալեռնային շրջաններում շարունակում էր ձյուն տեղալ: Իսկ թե ինչպիսի գարուն է սպասվում այս տարի, դեռեւս վաղ է կանխորոշումներ անել: Ըստ Պետրոսյանի, դա հնարավոր կլինի անել միայն մարտի վերջին: