Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 9 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա Սերյոժա Ղուբաթյանի դիակը` գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ Ս. Ղուբաթյանին նախօրեին, դանակով եւ կացնով հարվածներ հասցնելով, սպանել է որդին` 21-ամյա Տիգրան Գ.-ն: Նա 2002 թվականից հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում: Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանցագործության գործիք կացինն ու դանակն առգրավված են: Տիգրան Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: