«Ես ամեն կերպ նպաստելու եմ դեսպան Ռոբերտ Բրադկեին եւ Մինսկի խմբի մնացած համանախագահներին, ովքեր կողմերին օգնում են գտնել հակամարտության փոխզիջումային, արդար եւ հարատեւ կարգավորումը»,- նախօրեին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան: «Հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի Հելսինկյան համաձայնագրի երեք հիմնարար սկզբունքներին»,- ասել է Բրայզան` տեղեկացնելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպման մասին: «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մեծ օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, կհզորացնի, կնպաստի դրա բարգավաճմանը եւ է՛լ ավելի կարեւոր կդարձնի այս ամբողջ տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը»,- ասել է Մեթյու Բրայզան: