Ստամբուլի վարչական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղավոր է ճանաչել Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը: Այդ մասին երեկ տեղեկացրել է թուրքական «Taraf» օրաթերթը, ըստ որի, դատարանը Թուրքիայի ՆԳՆ-ին մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի անվտանգությունը չապահովելու եւ նրա սպանությունը չկանխելու համար: Հիշեցնենք, որ Դինքի սպանությունից հետո նրա եղբայրները հայց էին ներկայացրել դատարան` ընդդեմ Թուրքիայի ՆԳՆ-ի։ Դինքի եղբայրները Թուրքիայի ՆԳՆ-ին մեղադրում էին իր պարտականությունների մեջ թերանալու հարցում եւ պահանջում փոխհատուցում: